Թուրքիայի իշխանությունները պատրաստ են օգնել Գյուլենի արտահանձման հարցում
Թուրքիայի իշխանությունները հայտնել են իրենց պատրաստակամության մասին` օգնելու ԱՄՆ-ում գտնվող Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցում, ում մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին:
«Եթե դուք ցանկանում եք ձգձգել Գյուլենի արտահանձնումը, ապա դա կարող է ձգվել տարիներ, սակայն, եթե դուք որոշել եք, ապա ամեն ինչին կարելի է հասնել սահմանափակ ժամկետներում»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է իր վստահությունը` դրական արդյունքներ ստանալու վերաբերյալ և կոչ արել կողմերին հստակ արդյունքների հասնել: