Այսօր երգիչ Օլեգ Գազմանովի ծննդյան օրն է
Այսօր լրանում է երգիչ Օլեգ Գազմանովի 65-ամյակը:
Օլեգ Գազմանովը ծնվել է 1951 թվականի հուլիս 22-ին Կալինինգրադ մարզի, Գուսև քաղաքում զինվորների ընտանիքում, որոնք ծնունդով բելառուսիայից էին, տատիկը ապրել է Մինսկ քաղաքում։ Հայրը՝ մայոր Միխայիլ Սեմյոնովիչ Գազմանովը պրոֆեսիոնալ զինվորական էր, իսկ մայրը՝ Զինաիդա Աբրամովնան (1920-2006)՝ բժիշկ-սրտաբան զինվորական հոսպիտալում: Օլեգը ընտանիքի միակ զավակն է։
Գազմանովը սովորել է Կալինիգրադի №8 միջնակարգ դպրոցում Լյուդմիլա Պուտինայի և Լադա Դենսի հետ։
1973 թվականին ավարտել է Կալինիգրադի բարձրակարգ ծովային ինժիներական ուսումնարանը։ Երրորդ կուրսից զբաղվումե էր գիտությամբ և նավերով դւրս գալիս ծով։ Ուսումը վերջացնելուց հետո հրավիրվեց աշխատելու Կալինիգրադի բարձրակարգ ծովայի ինժիներական ուսումնարանում, որպես ամբիոնի դասախոս, կարդում էր դասախոսություններ և գրում դիսերտացիաներ։ Երբ գիտական աշխատանքը վերջացավ՝ Օլեգը հասկացավ, որ իր կարողությունը որպես գիտնական հնարավոր չէ իրագործել։ 1981 թվականին ավարտեց Կալինիգրադի երաժշտական ուսումնարանը՝ կիթառի դասարանը։ Իր ստեղծագործական կարիերան սկսել է աշխատելով հյուրանոց-ռեստորան «Կալինիգրադ»-ում, որտեղ նրան օգնել էր ընդունվելու իր ընկերը՝ Միխաիլ Ռեինը։ Երգել է Կալինիգրադի ձայնա-ինստրումենտային ամսամբլերում՝ «Ատլանտիկ» և «Վիզիտ»:
1989 թվականին ստեղծել է «Էսկադրոն» խումբը։ 1980-ական թվականների վերջին ելույթեր ունենում իր զավակ Ռոդիոնոմ Գազմանովի հետ։ Խմբի առաջին դաշնակահարը եղել է Գալինա Ռոմանովան։ Միաժամանակ Գալինա Ռոմանովան աշխատելով «Էսկադրոն» խմբի հետ կատարել է Գազմանովի որոշ երգեր («Վալերա», «Անմատչելի տղան», «Ձյունապատ աստղերը», «Իմ ծովահենը»: