Էմիլի Ռատաժկովսկին լողազգեստների նոր հավաքածուի դեմքն է դարձել (լուսանկարներ)
25-ամյա Էմիլի Ռատաժկովսկին մեկ անգամ չէ, որ ասել է սեքսուալության բացասական կողմերի մասին` հատկապես այն, որ իրեն երբեք չեն առաջարկում լուրջ դերեր ֆիլմերում, իսկ ահա դրական կողմերի մասին նա լռում է: Նրա փոխարեն այդ մասին խոսում են նոր պայմանագրերը բրենդների հետ: Վերջերս մոդելը ստորագրել է նրանցից մեկը` դառնալով «Amore & Sorvete 2016/17»-ի նոր դեմքը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Բրենդի ինստագրամյան էջում հայտնվել են նկարներ` նոր ֆոտոսեսիայից, որի գլխավոր հերոսուհին Էմիլին է: Նկարահանումները տևել է մի քանի ամիս: Վայրերից մեկը, ուր գնացել է նարահանող խումբը` արևային Իտալիան է: