Oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՝ մոտ 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընկերներ ջան, ես հասկանում եմ, որ սրա ժամանակը չէ, բայց քանի որ ուժեղ շոգերի հետ կապված շատ են գրում, թե երբ է հովանալու, ասեմ, որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՝ մոտ 5-7 աստիճանով և արդեն կլինի նորմայի սահմաններում»: