Մեր երեխաներն առանց մեզ են մեծանում. Շեպելևի հուզիչ գրառումը
Դմիտրի Շեպելևը հուզիչ գրառում է կատարել, որտեղ իր ափսոսանքն է հայտնում այն մասին, որ աշխատանքի պատճառով չի հասցնում երեխաների հետ շփվել և նրանք առանց նրա են մեծանում:
«Ես սիրում եմ ձեզ ու հպարտանում նաև իմ աշխատանքով: Արդեն 20 տարի է, ինչ ես գնում եմ հեռուստաընկերութուն, երբ իմ երեխաները դեռ քնած են լինում, և վերադառնում եմ տուն, երբ նրանք արդեն քնած են լինում: Ես նրանց գոնե քնած եմ տեսնում, իսկ նրանք ինձ չեն էլ տեսնում: Մեր երխաներն առանց մեզ են մեծանում, մինչ մենք փորձում են վարկանիշ, անուն ձեռք բերել ու ծայրը ծայրին հասցնել: Ժամանակի ընթացքում մեր բացակայութունը սովորական է դառնում, ինչպես քաղցն ու պարտքը: Հաճելի արձակուրդներ բոլորին»,-գրել է Շեպլևը՝ շնորհավորելով հեռուստաալիքի ղեկավարներից մեկին:
Շեպելևը վերջապես ժամանակ է գտել ու երեխաների հետ մեկնել վայելելու հանգիստը: