Բրիտանացի դերասանն «ԻՊ»-ի պատճառով փոխել է անունը
Բրիտանացի դերասան Մայքլ Քյենը ստիպված է եղել փոխել իր անունն «ԻՊ»-ի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կրկնակի օսկարակրի իրական անունը Մորիս Ջոզեֆ Միքլվայ է, իսկ Մայքլ Քեյնը նրա մականունն է:
«Ես անունս փոխեցի այն ժամանակ, երբ այս բոլոր պատմությունները սկսվեց «ԻՊ»-ի հետ: Այսպիսի քայլի գնալուս պատճառը օդանավկայանում տեղի ունեցածն է»,-ասել է նա:
Դերասանին օդանավակայանում դիմել են. «Ողջո՛ւյն, Մայքլ Քեյն»:
«Անձնագիրս նրանց ցույց տալուց հետո ստիպված էի ժամերով սպասել օդանավակայում, որից հետո ստիպված եղա փոխել անունս, որպեսզի հասցնեմ օդանավ նստել»,-ասել է դերասանը: