Հունաստանում սկսվել է թուրք զինվորականների դատական գործընթացը
Հունական Դեդեագաչ քաղաքում սկսվել է` թուրք 8 զինվորականների դատական գործընթացը, ովքեր փախել էին Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Նրանք մեղադրվում են անօրեն կերպով Հունաստանի սահմանը հատելու մեջ:
Նշվում է, որ ընթացքի մասնակիցները հասցվել են դատարանի շենքի մոտ` ուժեղացված անվտանգության պայմաններում:
Դատի ժամանակ ներկա են թուրք փաստաբանները և Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիվանագետ և լրագրողներ: