Ամենագլխավոր և հարուստ ռուս հայտնիները ըստ «Forbes»-ի վարկանիշային աղյուսակի (լուսանկարներ)
«Forbes» ամսագիրը հրապարակել է ամենագլխավոր ռուս հայտնիների վարկանիշային աղյուսակը` 2015-2016 թվականների դրությամբ: Վարկանիշի վրա ազդել են մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների և համացանցի օգտատերերի ուշադրությունը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Ցուցակը շարունակում է գլխավորել թենիսիստուհի Մարիա Շարապովան ում եկամուտը կազմում է 21.9 մլն դոլար: Նրա անունը շոշափվել է ԶԼՄ-ների կողմից ավելի քան 12.5 հազար անգամ, իսկ Yandex-ում նրան որոնել են 880 հազար անգամ: Շարապովան գլխավորում է այդ ցուցակը արդեն 9-րդ անգամ:
Երկրորդ հորիզոնականում երգիչ Գրիգորի Լեպսն է, ում եկամուտը կազմում է 9 մլն դոլար: Յանդեքսում նրան որոնել են ավելի քան 10 մլն մարդ:
Երրորդ հորիզոնականում երաժիշտ Սերգեյ Շնուրովը: Նրա եկամուտը գնահատվել է 11 մլն դոլար:
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 4-րդն է` 7.6 մլն դոլար եկամուտով: Նրան Yandex-ում որոնել են 430 հազար անգամ: Անցյալ տարի նա երկրորդն էր այս ցուցակում:
Հինգերորդ հորիզոնականում հոկեիսթ Ալեքսանդր Օվեչկինն է: Իր եկամուտով նա երկրորդն է Մարիա Շարապովայից հետո` 12.1 մլն դոլար: Նրա անունը որոնվել է 522 հազար անգամ:
6-րդ հորիզոնականում մոդել Նատալյա Վոդյանովան է: Նրա եկամուտը կազմում է 7 մլն դոլար:
«Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարևը 7-րդ հորիզոնականում է` 1.3 մլն դոլար եկամուտով: