Իրանում դիվերսիայի պատրաստվող 40 ահաբեկիչ է ձերբակալվել
Իրանի արևելքում մի խումբ ահաբեկիչներ պլանավորել էին դիվերսիա իրականացնել, սակայն վնասազերծվել են: Այս մասին գրում է ТАСС-ը:
«2 օր առաջ Հաշ քաղաքում 20 մետր խորությամբ և 40 մ երկարությամբ ստորգետնյա թունել է հայտնաբերվել: Ահաբեկիչները հզոր պայթյուն էին նախատեսել: Ձերբակալվել է 40 ահաբեկիչ»,-Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ներքի գործերի նախարարը:
Իրանի հարավ-արևելքում 2011 թվականից գործում է «Ջեյշ Ալ Ադլ» ծայրահեղական կազմակերպություն, որի զինյալները մինչև այժմ բազմաթիվ հանցագործությունների և առևանգումների հեղինակ են դարձել: