Էրդողանն ասել է, թե ումից էր նախազգուշացում ստացել հեաղշրջման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման մասին նախազգուշացում էր ստացել փեսայից, սակայն կարծել էր, թե կատակ է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Արաբական հեռուստաալիքին տված հարցազույցում ասել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը օտար երկրների ձեռքի գործն է:
Նախագահը քննադատել է հետախուզական վարչությանը, որ նախապես չեն կարողացել կանխել գործողությունները:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման արդյունքում զոհվել է 190 և վիրավորվել 1500 մարդ: