Օբաման երկարաձգել է Գրիգորի Լեպսի դեմ կիրառված պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է անդրազգային հանցագործ խմբավորումների դեմ պայքարի հրամանագիրը ևս մեկ տարով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Համաձայն այդ հրամանագրի՝ ժամանակին պատժամիջոցներ են կիրառվել այսպես կոչված «Եղբայրական շրջանակ»-ի դեմ, որոնց մեղադրում էին նախկին Խորհրդային Միությունում հանցագործ գործունեություն ծավալելու մեջ: Նրանց թվում 2013 թվականին հայտնվել է նաև ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը: ԱՄՆ-ի իշխանությունները պարզաբանել են, որ իրենց կարծիքով՝ նա ծառայել է որպես գումար հասցնող:
Նշվում է, որ Օբամայի հրամանագիրն ազդում է նաև ճապոնական յակուձայի վրա, «Կամոռու» իտալական մաֆիայի և «Լոս Զետաս» մեքսիկական թմրակարտելի վրա: