Ավստրիան Թուրքիայի դեսպանից բացատրություն է պահանջել Վիեննայում Էրդողանին աջակցող ցույցի համար
Ավստրիան կանչել է Թուրքիայի դեսպանին` պարզաբանելու համար նրա հնարավոր ներգրավվածությունը` Ռեջեփ Թայիփ էրդողանին աջակցելու առթիվ կազմակերպված ցույցերին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցինի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով` դեսպանը պետք է բացատրություն տա՝ արդյո՞ք թուրքական իշխանությունը կոչ է արել Ավստրիայում բնակվող մարդկանց դուրս գալ փողոց՝ ի աջակցություն Էրդողանի:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է արտակարգ դրության մասին` 3 ամիս ժամանակահատվածով` ավելի արդունավետ գործելու նպատակով՝ այն մարդկանց դեմ, ովքեր կապ են ունեցեղ հեղաշրջման փորձի հետ: