Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է երկրում երեք ամսով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Կապված երկրում ռազմական հեղաշրջում անելու փորձի հետ՝ Սահմանադրության 120-րդ հոդվածի համափայն՝ երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվում, որպեսզի ավելի արդյունավետորեն և արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների և ազատությունների համար»,- հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրի կառավարության և Անվտանգության խորհրդի նիստերի արդյունքներն ամփոփելով:
Ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով ավելի քան 100 ասպտամբ մահացել է, ևս 1 500-ը՝ ստացել վնասվածքներ: