Հեղաշրջման մասնակիցներն ահաբեկիչներ են. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի Զինված ուժերի ընդամենը մի փոքր մասն է մասնակցություն ունեցել ռազմական հեղաշրջման փորձին, որը տեղի է ունեցել հուլիսի 15-ի երեկոյան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալության պաշտոնական կայքին:
«Լիովին ակնհայտ է, դա Զինված ուժերի փոքրամասնությունն էր»,- հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը ահաբեկիչներ է անվանել նրանց, ովքեր փորձել են երկրում ռազմական հեղաշրջում անել: