Ձերբակալվել են Թուրքիայի դատական համակարգի ավելի քան 100 աշխատակից
Թուրքական իշխանությունները ձերբակալել են Սահմանադրական դատարանի երկու դատավորի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, բացի նրանցից, այսօր ձերբակալվել են ևս 113 պաշտոնական անձինք, ովքեր աշխատում էին Թուրքիայի դատական համակարգում:
Բացի այդ, պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականի դեմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնանկ է արել երկրի բոլոր զինվորական դատավորներին և դատախազներին: