ՌԴ ՊՆ-ն փրկել է Էրդողանին
Ռուսաստանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել էր ռազմական հեղաշրջման պատրաստությունների մասին դրա մեկնարկից մի քանի ժամ առաջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Fars» իրանական գործակալությանը:
Գործակալության տվյալներով` այս մասին արաբական լրատվամիջոցներին հայտնել են Անկարայի դիվանագիտական աղբյուրները:
Աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տվյալներ է ստացել, որոնք նախազգուշացրել են ռազմական հեղաշրջման պատրաստությունների մասին:
Դիվանագետների խոսքով` տարածքում գտնվող ռուսական բանակին հաջողվել էր ստանալ զինվորականների բանակցությունները և ռադիոհաղորդակցությունները, որոնցում խոսվում էր թուրքական բանակի` Անկարայում երկրի իշխանության դեմ հեղաշրջմանը պատրաստ լինելու մասին: