Կրթության նախարարության` աշխատանքից ազատված աշխատակիցների թիվը Թուրքիայում հասել է 21 000-ի
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հողաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է երկրի կրթության նախարարության ևս 6 538 աշխատակից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, նախատեսվում է հետաքննություն անցկացնել` նրանց և ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր կապը հայտնաբարելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել էր գերատեսչության ավելի քան 15 000 աշխատակցի` աշխատանքից ազատ արձակվելու մասին: Ընդհանուր հաշվով աշխատանքից հեռացվածների թիվը 21 000-ից ավելի է: