Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազան դեռևս մնում է առանց էլեկտրականության
Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազան, որից օգտվում են նաև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը, շարունակում է մնալ առանց էլեկտրականության երկրում հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է «Military.com»-ը:
«Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազան, որն օգտագործվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից հարվածներ հասցնելու նպատակով, արդեն 4-րդ օրն է` մնում է առանց էլեկտրականության: Պաշտոնատար անձիք հաղորդում են, որ ոչ մի քայլ չի արվել էլեկտրականության վերականգնման համար»,- գրում է պարբերականը:
Երկրում հեղաշրջման փորձի պատճառով թուրքական իշխանությունները հետաձգել են բազային էլեկտրականության տրամադրումը և արգելել են ավիացիայի թռիչքները: Բազայի հրամանատար Բեքիր Էրջին Վանը ձերբակալվել է հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով: