Ի վերջո, հայն ատում է ինքն իրեն. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր հայրենիքի միակ փրկություն էդ ա. մորթենք իրար։ Սկսեցինք։
Հ.Գ. Կենտրոնցին ատում է սարիթաղցուն, սարիթաղցին վերևից է նայում արեշցուն, էրեբունցին միշտ թեմայի մեջ բայց զզվում է մասիվցուց ( շարունակելի):
Սփյուռքն ատում է հայաստանցուն, մանավանդ ցեղասպանության թեմայով քիթը իր գործի մեջ խոթող (բայց կարծեմ թուրքն էր, չէ՞, ցեղասպանել), հայաստանցին դե ատում է սփյուռքին՝ իր բոլոր ստորաբաժանումներով։
Նոր հայաստանցին ատում է հնին, կուսակցականն անկուսակցականին, հին հայաստանցին, որ դառել է նոր սփյուռք ատում է նոր հայաստանցուն, որ նոր ուզում է դառնալ սփյուռք, ախպարներն ատում են եղբայրներին, հետ եկած ախպարներն ատում են հնաբնակ ախպարներին, որ վաղուց հայաստանցի են:
Ղարաբաղցիներին էդ արանքում ատում են բոլորը, ղարաբաղցիներն արդեն կոնկրետ են ատում էդ նույն բոլորին (մեկա իրենց ցավին դարման չեն տալիս):
Բոլորն ատում են բոլորին, որովհետև հայաստանցին տգետի մեկնա, ու բոլորը դա գիտեն, ու գիտեն ձևը, ոնց անեն, որ էդպես չլինի, վիրտուալ հայաստանցին պատրաստ ա դանակով խփի արցախցուն կամ հակառակը (սաֆարովներին էլ բան չասենք ոնց որ. օրինաչափ է)
Սփյուռքը էդ արանքում ատում ա բոլորին, ովքեր խանգարում են սփյուռք-հայաստանցի-արցախցի հզոր եռամիասնությանը (որոնք մեկա ատում են իրար):
Վերջը ոնց ֆռռում են, բոլորն ապրում են ու գործում հանուն Հայաստանի, բայց դե ատում են հայաստանցուն (որը տգետ էր, բան չէր հսկանում ու ատում էր բոլորին):
Ի վերջո, հայն ատում է ինքն իրեն:
Վարագույր:
Մորթենք, փրթենք, թափենք: Էսքան ատելության մեջ թշնամին անգամ նայելիս ոչ թե կուրախանա, այլ անգամ նա կտխրի: Կներեք, եթե ատել բառը ցավեցրեց ոմանց նուրբ զգայարանները»: