Թուրքիայում ձերբակալվել է 99 գեներալ` հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով
Թուրքիայում 99 գեներալ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են երկրի հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին հայտնել է «Reuters»-ը:
Ավելի վաղ դատարանը ձերբակալել էր 85 գեներալի և ծովակալի` հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է տեղի ունեցել: