Լեդի Գագան մեկնաբանել է փեսացուի հետ իր բաժանությունը (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնի է երգչուհի Լեդի Գագան և իր փեսացուն` Թեյլոր Քիննին բաժանվել են` 5-տարվա սիրավեպից հետո: 30-ամյա Լեդի Գագան մեկնաբանել է բաժանությունը` ինստագրամում:
«Ես և Թեյլորը միշտ իմացել ենք, որ մենք կարծես մեկ մարդ լինենք: Ինչպես բոլոր զույգերը, մենք ևս ունենք խնդիրներ և հիմա որոշել ենք դադար տալ: Մենք երկուսս էլ ամիբիցիոզ արտիստներ ենք, ունենք շատ ծանր օրակարգ, սակայն մենք միևնույնն է սիրում ենք իրար»,- գրել է Լեդի Գագան:
Հիշեցնենք, որ նրանք սկսել էին հանդիպել 2011 թվականին: 2015 թվականին` սուրբ Վալենտինի օրը Քիննին ամուսնության առաջարկ է արել Լեդի Գագային և նրանք որոշել էին ամուսնանալ Իտալիայում: