Թուրքիան կանգնած է ՆԱՏՕ-ից դուրս գալու վտանգի առջև. The Telegraph
Թուրքիայում ռազմական հեղաշրջումը չի թողնում ՆԱՏՕ-ին այլընտրանք, բացի նրանից, որ Թուրքիային դուրս հանի դաշինքից: Այս մասին հայտնել է The Telegraph-ը:
1952 թվականից, Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու պահից, դա վերանայվում է, որպես կարևոր ներդրում Եվրոպայի պաշտպանության համար: Երկրի մոտ գտնվելը հակամարտության տարածքերին` Իրաքին և Սիրիային, կրկին ընդգծեց նրա կարևորությունը հատկապես ահաբեկչության դեմ պայքարում:
Բացի այդ նրա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը դարձավ պատճառ` նրա տարածքում «Ինջիրլիք» ավիաբազայի ստեղծմանը, որտեղ պահվում է ՆԱՏՕ-ի տակտիկական միջուկային զենքը:
Այն փաստը, որ Վաշնգտոնը բացեիբաց խոսում է Թուրքիային դաշինքից հեռացնելու մասին, ցույց է տալիս, թե որքան է վատացել Անկարայի և իր Արևմուտքի գործընկերոջ հարաբերությունները հեղաշրջման փորձից հետո: