Ընկույզի օգտակար հատկությունները
Ընկույզը, ինչպես նաև նրանից ստացված ձեթը բավական օգտակար է: Այսպիսի եզրակացություն արվել է բազմաթիվ փորձերի արդյունքում: Եթե ամեն օր փոքր քանակությամբ ընկույզ օգտագործեք, ապա որոշ ժամանակ անց կզգաք ինքնազգացողության լավացում: Այն նպաստում է նաև սրտի աշխատանքի կայունացմանը, ինչպես նաև նվազեցնում է խոլեստերինի քանակությունն օրգանիզմում: