Թուրքիայի ժանդարմերիայի զորքերի հրամանատարը ևս ազատվեց պաշտոնից
Թուրքիայի ժանդարմերիայի զորքերի հրամանատար Գալիփ Մենդին ևս ազատվեց իր պարտականությունների կատարումից: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը իր թվիթերյան էջում:
«Թուրքիայի ժանդարմերիայի զորքերի հրամանատար Գալիփ Մենդին ազատվեց պաշտոնից»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները երկրում ձախողված պետական հեղաշրջումից հետո կալանավորել են առնվազն 103 գեներալ և ադմիրալ: