Թուրքիան պատրաստվում է արմատախիլ անել Գյուլենի կողմնակիցներին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է «արմատախիլ անել ընդդիադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի բոլոր հետևորդներին»: Գյուլենն աքսորի մեջ ապրում է Միացյալ Նահագներում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Հենց նրան է պաշտոնական Անկարան համարում պետական հեղաշրջման փորձի ոգեշնչող:
Գյուլենը, ով Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է, բազմիցս հայտարարել է, որ ոչ մի կապ չունի հեղաշրջման հետ, և քննադատել է հեղաշրջման փորձը: Նա նաև նշել է, որ պատրաստ է հանձնվել հայրենիքին:
Յըլդըրըմը նշել է, որ ԱՄՆ է ուղարկել համապատասխան փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Գյուլենին արտահանձնելու համար:
«Մենք նրանց էլ ավելի շատ ապացույցներ կարող ենք տալ, քան նրանք են ցանկանում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը` ելույթ ունենալով խորհրդարանում:
Նա նաև նշել է, որ անթույլատրելի է գործել վրեժխնդրության զգացումով:
«Այսօր մեզ միասնություն է պետք»,-հայտարարել է վարչապետը` հավաստիացնելով, որ բոլոր մեղավորները կպատժվեն: