Անկարայի «պայթյունը» եղել է հրդեհ շենքում
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Անկարայում տեղի է ունեցել ոչ թե պայթյուն, այլ հրդեհ է սկսել շենքերից մեկում: Հրդեհը ներկայումս տեղայնացված է: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Գործակալության թղթակիցը եղել է Թուրքիայի մայրաքաղաքում և հաղորդել է, որ տեսել է հրդեհը, որը սկսել է ոչ մեծ շենքում: Ըստ նրա, ոչ մի հզոր պայթյուն քաղաքում չի լսվել:
Ավելի վաղ «Sky News Arabia»-ն հաղորդել էր, որ Անկարայում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այն հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում էր հրդեհի ծուխը: