Թուրքիայի կրթության նախարարությունում ավելի քան 15.000 աշխատակից աշխատանքից ազատվել է
Թուրքիայի կրթության նախարարությունը ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 15.000 աշխատակցի է ազատել աշխատանքից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NTV»-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 9322 մարդ դատական հետաքննության է ենթարկվել:
Նշենք, որ մի խումբ զինվորականներ հուլիսի 16-ի գիշերը ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել Թուրքիայում: