Թուրքիայում ավելի քան 9 000 մարդու նկատմամբ դատական հետաքննություն է սկսվել
Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, որ դատական հետաքննություն է տարվում 9 322 մարդու նկատմամբ՝ կապված երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նախորդ շաբաթվա ուրբաթ օրը Թուրքիայի կառավարությունը հայտնել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Արդեն շաբաթ օրն առավոտյան ապստամբները սկսել են հանձնվել: Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ ռազմական հեղաշրջման փորձը ձախողվել է: Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել 6 000 մարդու, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների:
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջին տվյալներով մահացել է 290 մարդ: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին: