Իրանում կարող են արգելել «iPhone»-ի օգտագործումը
Իրանի կառավարությունը «Apple» ընկերությանը նախազգուշացրել է երկրում «iPhone»-ի հնարավոր արգելքի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իրանի կառավարությունը սպառնում է արգելել «iPhone»-ի օգտագործումը, եթե ընկերությունը երկրում գրասենյակ չբացի մաքսանենգության դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է «MacRumours»-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:
«Եթե «Apple»-պաշտոնապես չգրանցի Իրանում իր ներկայացուցչին մոտ օրերս, բոլոր «iPhone»-ները կհանվեն շուկայից»,- հայտնել է մաքսանենգության դեմ պայքարի գործակալության ղեկավարը:
Համաձայն «Tasnim» տեղեկատվական գործակալության զեկույցի՝ երկրում հաշվվում է ավելի քան 40 միլիոն սմարթֆոնի սեփականատեր, որոնցից միլիոնավորները գերադասում են հենց «iPhone»: Այդ սարքավորումենրից շատերը մաքսանենգ ճանապարհով են երկրում հայտնվել: