Քիմ Քարդաշյանը 700 000 դոլար է վաստակել սելֆի անելու համար (լուսանկարներ)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 700 000 դոլար է վաստակել միայն նրա համար, որ այցելել է Նյու Յորքի արվարձաններից մեկում տեղի ունեցած խնջույքին և մեկ ժամվա ընթացքում սելֆի է արել միջոցառման հյուրերի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով «New York Post»-ին:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը տոնական խնջույքին ժամանել է անձնական ինքնաթիռով: Ինչպես հաղորդվում է, Քարդաշյանի անվտանգությունը պահպանվում էր 25 աշխատակցի կողմից:
Հեռուստաաստղի ներկայացուցիչները չեն հաստատել այս տեղեկությունը: