Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է ձերբակալել Գյուլենին
Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ձերբակալել ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ռազմական հեղաշրջման փորձն ապացուցելու անհրաժեշտություն չկա, բոլոր տվյալները վկայում են նրա մասին, որ հեղաշրջման փորձը կազմակերպվել է նրա կամքով և հրամանով»,- հայտնել է արդարադատության նախարարը:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին կասկածում են երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ին պաշտոնական հարցում կուղարկեն՝ Գյուլենին հանձնելու խնդրանքով: