Թուրքիայի իշխանությունները նախապես գիտեին ռազմական հեղաշրջման փորձի մասին
Թուրքիայի զինված ուժերը հաստատել են, որ նախապես գիտեին երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական անգլիական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, հետախուզության ստացած առաջին տվյալները վկայում էին, որ ռազմական հեղաշրջման փորձը սկսվելու է հուլիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 6:00-ին: Գլխավոր շտաբն այդ մասին նախազգուշացրել էր լիազոր օրգաններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի քան 250 աշխատակից աշխատանքից ազատվել է:
Թուրքիայում զինված ուժերի շրջանում մի խումբ ռազմական հեղաշրջման փորձ էր իրականացրել հուլիսի 16-ի գիշերը: