Քեյթ Միդլթոնի քույրն ամուսնանում է
Քեյթ Միդլթոնի քույրը` Պիպա Միդլթոնը, ամուսնանում է: Այս մասին հայտնում է «Hello Magazine»-ը:
Նրա ընտրյալը դարձավ Ջեյմս Մեթյուսը: Հայտնի է, որ Մեթյուսը առաջարկություն է արել Քեյթի քրոջը անցյալ շաբաթ` ռոմանտիկ ուղևորության ժամանակ:
Հաստատվում է, որ 32-ամյա Միդլթոնի համար առաջարկությունն անակնկալ է եղել, Մեթյուսը նաև հիացրել է իր այդ քայլով հարազատներին, այդ թվում ծնողներին, Քեյթ Միդլթոնին և արքայազն Ուիլյամին: Նշվում է նաև, որ սկզբում Մեթյուսը խնդրել է Միդլթոնի ձեռքը նրա հորից: