Ինձ կսպանեին հյուրանոցում, եթե ես մնայի այնտեղ ևս 15 րոպե. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ իրեն կսպանեին, եթե նա մնար Մարմարիս քաղաքի հյուրանոցում` 10-15 րոպե: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մարմարիսում իրականցվում էր օպերացիա, որն ուղղված էր իմ դեմ: Իմ երկու թիկնապահներին սպանել են: Եթե ես այնտեղ մնայի ևս10-15 րոպե, ապա ինձ կսպանեին, կամ գերի կվերցնեին»,- ասել է Էրդողանը:
Բացի այդ Էրդողանը նշել է, որ Մարմարիսում նա հանգստանում էր ընտանիքի հետ միասին: