Էրդողանը չի բացառում, որ հեղաշրջման փորձ անողները մահապատժի կենթարկվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ անողները մահապատժի կենթարկվեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«CNN»-ին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը հայտնել է, որ չի կարելի հերքել դավաճանության փաստը, դրա համար պատժի գերագույն միջոցի հարցը չի կարող բացառվել կառավարության կողմից:
Նա հաղորդել է, որ համաձայն կլինի ցանկացած որոշման հետ, որը կընդունվի խորհրդարանի պատգամավորների հետ հարցը քննարկելուց հետո:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «իրեն իրավունք չի վերապահում ինչ-որ գնահատականներ տալ» Թուրքիայում մահապատիժ կիրառելու հարցին: Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Էրդողանին հիշեցրել է, որ մահապատժի կիրառությունն անհամատեղելի է ԵՄ-ի անդամակցության հետ: