Ալիևն առաջարկում է նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձնել 7 տարի
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը երկարեցնել մինչև յոթ տարի: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» հանրաքվեի նախագիծն այս առաջարկով Իլհամ Ալևն ուղարկել է երկրի Սահմանադրական դատարան:
Ինչպես հաղորդվում է, «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուի պահանջներում» առաջարկվում է հանել նախագահի թեկնածուի համար սահմանված տարիքը: