Շուտով կդիմենք ԱՄՆ-ին՝ Գյուլենին հանձնելու խնդրանքով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում Միացյալ Նահանգներին պաշտոնական հարցում կուղարկեն՝ ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Էրդողանի՝ «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
Հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև փոխադարձ համաձայնություն կա հանցագործներին հանձնելու մասին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ին հորդորել էր հանձնել քարոզիչ Գյուլենին, ում կողմնակիցները, Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, մասնակցել են երկում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը:
Ինքը՝ Գյուլենը, մինչև այդ հայտնել էր, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կարող է հնարովի և հատուկ ստեղծված լինել: