Թուրքիայի իրավիճակը չի ազդի Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման վրա. ՄԱԿ
Թուրքիայում տիրող իրավիճակը՝ կապված ռազմական հեղաշրջման փորձի հետ, չի ազդի Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման վրա, որը վարում է ՄԱԿ-ը: Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք չենք կարծում, որ դա ինչ-որ երկարաժամկետ ոչ բարենպաստ հետևանքներ կունենա աշխատանքի համար, որը մենք անում ենք Սիրիայում»,- հայտնել է նա: Հաքը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան շարունակում է բանակցությունների հարցով տարվող աշխատանքը:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: