Ադրբեջանում փոխնախագահի պաշտոն է ստեղծվում
Համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հրամանագրի՝ երկրում ստեղծվում է փոխնախագահի պաշտոն: Սահամադրության փոփոխությունների նախագծում, որը պետք է ընդունվի հանրաքվեով, նշվում է, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահի և մյուս փոխնախագահներին նշանակում է երկրի նախագահը: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Համաձայն նախագծի՝ Ադրբեջանի փոխնախագահ կարող է դառնալ երկրի՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացին, ով բարձրագույն կրթություն ունի և պետության առաջ պարտավորություններ չունի:
Եթե նախկինում Ադրբեջանի նախագահի բացակայության դեպքում նրա պարտավորությունները ստանձնում էր երկրի վարչապետը, ապա այժմ նախագահի բացակայության դեպքում նրա լիազորությունները կստանձնի երկրի առաջին փոխնախագահը: