«Ինջիրլիք»-ի ռազմաբազայում խուզարկություններ են տեղի ունենում
Թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է կատարում «Ինջիրլիք» ռազմաբազայում, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի օդուժի կողմից: Այս մասին հաղորդում է «Daily Sabah»-ը:
Այդ օդային բազայի ղեկավարն ավելի վաղ ձերբակալվել էր երկրում հեղաշրջման փորձի մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Նա ապաստան էր խնդրել Միացյալ Նահանգներից, սակայն մերժում էր ստացել: