Թուրքիայում քանդում են Աթաթուրքի արձանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները երկրում ձախողված պետական հեղաշրջումից հետո սկսել են ամենուր քանդել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են տարածել, որտեղ երևում են Աթաթուրքի ջարդված արձանները: