Թուրքիայում արգելել են պետական աշխատողների տարեկան արձակուրդները
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ամբողջ երկրում արգելել է ավելի քան 3 միլիոն պետական աշխատողների օգտվել իրենց տարեկան արձակուրդի իրավունքից` որպես դրա պատճառ բերելով երկրում պետական հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Արգելքը կգործի մինչև հատուկ հրահանգի հրապարակումը, այսինքն` անժամկետ:
Ինչպես գրում է գործակալությունը, նման հրահանգ է տրվել կառավարությունում, դատական համակարգում և ռազմական կառույցներում տեղի ունեցող լայնամասշտաբ «զտումների» ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում իրենց պաշտոններից ազատվել են 30 նահանգապետեր: