Թեյլոր Սվիֆթը մեղադրել է Քանյե Ուեսթին և Քիմ Քարդաշյանին
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մեղադրել է ռեփեր Քանյե Ուեսթին և նրա կնոջը` Քիմ Քարդաշյանին, չարամիտ բամբասանքների մեջ: Այս մասին գրում է «Hello Magazine»-ը:
Մեղադրանքների պատճառը Ուեսթի և Սվիֆթի զրույցի ձայնագրության հրապարակումն է, որից կարող ենք ենթադրել, որ երգչուհին հավանություն է տվել ռեփերի հայտնի «Famous» երգում իր մասին տողերին: Այդ ձայնագրությունը հրապարակել է Քարդաշյանը:
«Famous» երգում Ուեսթը երգում է. «Ես ու Թեյլորը դեռևս կարող ենք սեքսով զբաղվել», ինչպես նաև ցենզուրայից դուրս բառեր է օգտագործում երգչուհու հասցեին: Ըստ Ուեսթի, Սվիֆթը հավանություն է տվել իր մասին երգում նման արտահայտություններ անելուն:
Մինչդեռ Սվիֆթը հայտարարում է, որ ինքը չի լսել երգն ամբողջությամբ, Քանյեն իրեն հայտնել է միայն սեքսի մասին տողերը, իսկ մնացածի մասին ոչինչ չի ասել: Ըստ Սվիֆթի, ինքը պատասխանել է, որ գնահատում է այն, որ ռեփերը հաղորդում է իրեն այդ մասին:
«Այն պահը, երբ Քանյե Ուեսթը գաղտնի ձայնագրում է ձեր հեռախոսազրույցը, իսկ հետո Քիմը հրապարակում է այն համացանցում»,- հավելել է երգչուհին: