Ամիսներ շարունակ շոու պետք է անեին, մենք ընդամենը 1 շաբաթ հնարավորություն տվեցինք անել. Գալուստ Սահակյանը՝ Մարտի 1-ի հանձնաժողովի մասին
«Ամիսներ շարունակ շոու պետք է անեին, մենք ընդամենը մեկ շաբաթ հնարավորություն տվեցինք անել»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի մերժման մասին նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մենք այսօր էլ ենք կողմնակից, որ այդ հանձնաժողովը լինի, բայց խոսակցություններից ինձ համար պարզ դարձավ, որ մեկ երկու-ամիս պետք է իրենց ձանձրույթը փարատելու համար շոուներ անեին, իսկ հետո պիտի նեղանային, ասեին՝ մենք հեռանում ենք, որովհետև այս իշխանություններն այս են, այն են»,-նշեց Սահակյանը:
Խոսելով այն մասին, թե ինչու՞ են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կողմ քվեարկել, Սահակյանը պատասխանեց. «Այն քաղաքական ուժերը, որ տվյալ հարցով պատասխանատվություն չեն վերցնում, մտածում են իրենց քաղաքական շահերով շարժվել, իսկ մենք պատասխանատվություն ունենք»: