ՌԴ-ն համաձայնել է վաճառել Իրանին հրթիռների «С-300 ПМУ-2» մոդելը
Իրանը ստացել է Ռուսաստանից առաջին հրթիռները` «ПВО С-300» համակարգի համար, որից հետո հաստատվեց տեղեկությունը, որ պայմանագիրը ենթադրում է հենց «С-300 ПМУ-2» մոդելի առաքում: Այս մասին հայտնել է Tasnim-ը:
«Համաձան ստացված տեղեկությունների` Իրանը ստացել է ռուսական հրթիռների առաջին համակարգը: Նրանց տեսքից երևոււմ է, որ Ռուսաստանը համաձայնել է վաճառել Իրանին «С-300 ПМУ-2» մոդելը»,- ասվում է նամակում: