Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը դեմ է մահապատիժների կիրառմանը
Թուրքիայի քրդական ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել ընդդեմ մահապատիժների վերականգնմանը, որպես երկրում գործող բարձրագույն պատիժ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով` իրենք չեն աջակցում նմանատիպ առաջարկը:
«Ոչ' մենք չենք աջակցի այդ ամենին»,- ասել է նա` հավելելով, որ ամեն դեպքում նոր օրենքները չեն կարող կիրառվել հետին ամսաթվով և որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում, որպեսզի դա պատմեն ժողովրդին: