Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 8 հազար ոստիկան
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է 8 հազար ոստիկան:
Ոստիկանները հեռացվել են հատկապես Ստամբուլում և Անկարայում: Նրանք մեղադրվում են հեղաշրջանը աջակցելու համար: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է ևս 99 մարդ:
Նշվում է, որ այն մարդկանց թվում, ովքեր ձերբակալվել են և նրանց ձերբակալումը ուղեկցվում է պատժամիջոցներով, նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալ Հաքան Էվրիմն է: