Անի Լորակը պատմել է, թե ինչպիսի ապրումներ է ունեցել Թուրքիայում
Երգչուհի Անի Լորակը այժմ հանգստանում է Թուրքիայում: Նա նույնիսկ չէր կարող ենթադրել, որ այդ ժամանակ երկրւմ տեղի կունենա ռազմական հեղաշրջում: Այդ մասին ուշ երեկոյան նրան պատմել է մտերիմ ընկերը՝ Ֆիլիպ Կիրկորովը:
«Մենք քնած էինք և ինձ արթնացրեց Ֆիլիպի զանգը: Նա հարցրեց, արդյո՞ք ամեն ինչ նորմալ է և մենք անմիջապես միացրեցինք հեռուստացույցը. որտեղից էլ ամեն ինչի մասին տեղեկացանք: Իհարկե մենք վախեցանք: Հյուրանոցի անվտանգությունը ուժեղացրեցին: Հույս ունեմ, որ մենք անվտանգ ետ կգնանք: Իհարկե ես ու ամուսինս շոկի մեջ ենք պատահածից: Հույս ունենք, որ ամբողջ աշխարհում շուտով իրավիճակը կկարգավորվի` ահավոր է: Վերջին տարվա ընթացքում տեղի ունեցան Ֆրանսիայի, Նիսի, Բելգիայի և Թուրքիայի ահաբեկչությունները: Ե՞րբ է այս ամենն ավարտվելու: Աղոթում եմ, որ մենք ապրենք խաղաղ աշխարհում»,- ասել է նա: