Էրդողանը հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից: Այդ մասին գրում Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը զբոսաշրջային Մարմարիսում հյուրանոցը լքել է նախքան այն, երբ զինվորականները պատրաստվելիս են եղել սպանել նրան:
Մարմարիս են ուղարկվել երեք ուղղաթիռ՝ 25 զինվորով: Զինվորականները պարաններով իջել են ուղղաթիռներից, սակայն հյուրանոցում նրանց դիմադրել է նախագահին հսկող հատուկ նշանակության ուժերի ջոկատը: