Թուրքիայում իրականացվում են պարեկային թռիչքներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաման է արձակել անցկացնել պարեկային թռիչքներ Թուրքիայի ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Պարեկային թռիչքները կիրականացվեն «F-16» ինքնաթիռներով` Թուրքիայի ողջ տարածքում:
Նշվում է, որ թռիչքները իրականացվելու են անվտանգության նկատառումներով` համաձայն Թուրքիայի նախագահի կարգադրությունների: